Դեպի սկիզբ

Անդուռ պատեր

Բանաստեղծ Ռ. Բէնին

Գոնե այս չորս պատի վրա
Որ պարուրել
Ու մոլեգին ճնշում են ինձ
Լիներ մի դուռ
Թեեւ փակված
Ու բանալին կորած անհետ
Թեկուզ այդ փոքր դռան ետեւ
Ամենամե՜ծ պատը լիներ
Ու չլիներ փրկության ելք

Գեթ տեսնեի միայն մի դուռ
Ու թակեի
Թեեւ իզուր
Թեեւ դռան այդ բախյունին
Չարձագանքեր ոչ մի հնչյուն

Գոնե այս չորս պատի վրա
…Լիներ մի դուռ

+ + +

Առաջին որսը

Առաջին որսս
Վերջինը եղավ

Դեռ հանդուգն էի
Չէի զգացել դեռ սրտի սարսուռ
Ու չէի լսել ճի՜չն ուղեղիս
Բայց այդ բոլորը
Պատահեց մի օր
Եւ ընդամենը մի կարճ վայրկյանում

Մտքիս մեջ ինչ-որ ամեհի տենչ կար
Ձեռքիս՝ հրացան
Սպասում էի
Խորհում ակամա
-Աշխարհում, ասես ամեն բան իմն է
Աշխա՜րհն իմն է

Թիրախը տեսա
Ճնճղուկ մի հեգ
Հետո գնդակի սուլոցը լսվեց
…Երկո՜ւսս էլ ընկանք

+ + +

Վերջին երգս

Երբ գրում եմ մի նոր երգ
ինչպես երգս առաջին
ինձ թվում է՝ նա գուցե
վերջին երգս է
Առաջին
սիրուս նման որ մի օր
ինձ թվում էր նա վերջին
սերն է կյանքիս
…Բայց կյանքը

+ + +

پست شده در: ۱ تیر , ۱۳۹۲

نوشتن نظر