Վիրավոր պատը

Փունե Նեդայի
Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

Տրտում գերեզմանափորը

Կանչում եմ քեզ
Դառը ճիչս
Մարում է աչքերիդ
երաժշտության մեջ

Կանչում եմ քեզ
Երկյուղի սիրտս
Տանուլ եմ տալիս
անըմբռնելի քո լռության մեջ

Կանչում եմ քեզ
Իմ սառը երգը
Թռչում է անբույն
Թռչունների հետ

+ + +

Ուր է լուսամուտը

Ուր է լուսամուտը
Ուր է ծառը
Ուր են բոցերը մատներիդ

Փակ են խորշերը սրտատան
Եւ ծանրությունն իմ ապշանքի
Հասակն է կոտրում տարածության

Դառը ժպիտս
Այլեւս այն ճեղքն է միայն
Որ բացվում է
Շրթունքներին քո պարծանքի

Ուր է լուսամուտը
Ուր է ծառը

+ + +

Դառը շունչ

Ինձ հետ
Մա՛հն էլ է խորթ
Ցավը
Կլանում է փոքրիկ աշխարհն իմ
Եւ խինդն է քնում
Հուշակույտերի ետեւում

Սպասումն, ավա՜ղ
Միայն մահն է հեռացնում ինձնից
Եւ ձգձգում է ապարդյուն
Ընթացքը կյանքի

Նստում եմ պատին դիմահար
Որ աչքերիս խոռոչները
Լցվեն կյանքի
Դառը շնչով

+ + +

پست شده در: ۱ تیر , ۱۳۹۲

نوشتن نظر